Logo

Եղիշե Մելիքյանի ուղերձը՝ «Փյունիկից» հեռացած ֆուտբոլիստներին (տեսանյութ)

20:00 / 29.12.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ուղերձ է հղել ակումբից հեռացած ֆուտբոլիստներին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ֆուտբոլիստներին, առավել ևս այն խաղացողներին, որոնք հիմա մեզ հետ չեն՝ մեծ աշխատանքի, նվիրվածության, արդյունքների և առողջությունն այս գործին դնելու համար:

Մենք գնահատում և հարգում ենք մեր ֆուտբոլիստի աշխատանքը և հուսով ենք, որ հեռացած ֆուտբոլիստները մեզանից ինչ-որ բան սովորել են, ինչ-որ բան իրենց տվել ենք և կկարողանան իրենց կարիերայում, կյանքում օգտագործել ու հասնել հաջողության:

Ուրախ կլինենք տեսնել մեր նախկին ֆուտբոլիստների հաջողություններն այլ թիմերում, կհետևենք և կաջակցենք նրանց, քանի որ նրանք եղել են մեր ընտանիքի մի մասը:

Շնորհավորում եմ Ձեզ՝ նոր պայմանագրերի կապակցությամբ, եթե արդեն կնքել եք: Եթե չունեք, ցանկանում ենք, որ դուք լավ թիմերում հանդես գաք և շնորհակալություն ենք հայտնում ձեր ծառայության համար»,- ասվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ այս ձմռանը երևանյան ակումբից հեռացել են դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, պաշտպան Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը և Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Մարյան Ռադեսկին, Ռոբերտ Գեգեդոշը և Ալեքսանդր Կարապետյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա