Logo

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ (ֆոտո)

14:42 / 26.12.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 94 միավոր:

57 միավորով երկրորդ տեղում է «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, որի գլխավորությամբ «Նորավանքը» նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի գավաթակիր:

Երրորդ տեղը 31 միավորով զբաղեցրել է Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ այս տարի հասել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, իսկ հետագայում խաղացել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտեղ 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և ավարտել ելույթները եվրագավաթներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա