Logo

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարանը

Հեղինակ
tigran5
00:00 / 26.11.2021ՍՊՈՐՏ
Egypt celebrates the grand reopening of its 3000 year old Avenue of - Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարանը

Եգիպտական ​​Լուքսոր քաղաքում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո տեղի է ունեցել Սֆինքսների հնագույն ծառուղու՝ այսպես կոչված «Փարավոնների ուղու» բացման արարողությունը:

Զբոսաշրջության նախարար Խալեդ Էլ-Էնանին նշել է, որ Լուքսորը դարձել է աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարանը: Վերականգնողական աշխատանքներից հետո Սֆինքսների պողոտան առաջին անգամ միացրեց Լուքսորի և Կառնակի տաճարները:

Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են 250 սֆինքս՝ խոյի գլուխներով և 807 սֆինքս՝ մարդկային գլուխներով: Էլ-Էնանին հավելել է, որ հին ժամանակներում ծառուղում երեք անգամ ավելի շատ արձաններ են եղել:

Հնագետների աշխատանքը շարունակվում է. գիտնականները փնտրում են այլ հնագույն արձաններ:

Փարավոնների ճանապարհը միացնում է Լուքսորի և Կառնակի տաճարային համալիրները: Հուշարձանը պետք է զբոսաշրջիկների համար դառնա զբոսաշրջության գոտի: Երեկոյան լինում է լուսավորություն և բազմագույն լույսեր:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա