Logo

VBET ՀՊԼ. Եղիշե Մելիքյանը՝մարտի լավագույն մարզիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:46 / 31.03.2022Հայկական ֆուտբոլ
Եղիշե Մելիքյան-լավագույն մարզիչ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը՝ հայտնում է մրցաշարի պաշտոնական էջը։

Նրա ղեկավարությամբ գարնան առաջին ամսին անցկացրած 5 խաղում «Փյունիկը» վաստակել է 13 միավոր։ Մելիքյանն ամսվա մարզիչ է ընտրվել նաև անցյալ տարվա սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին։

Մարտին լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Արամ Ոսկանյանը («Ալաշկերտ», 4 խաղ, 10 միավոր) ու Դմիտրի Գունկոն («Արարատ-Արմենիա», 5 խաղ, 7 միավոր)։

Լավագույն մարզիչը որոշվում է երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա