Logo

Մինչմրցաշրջանային «Էլ Կլասիկո»՝ Լաս Վեգասում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
20:10 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» ամռանը մինչմրցաշրջանային «Էլ Կլասիկո» կանցկացնեն Լաս Վեգասում՝ հաղորդում է COPE-ի լրագրող Հելենա Կոնդիսը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը նաև ստուգողական խաղեր կանցկացնի Մայամիում տեղի «Ինտերի», Լոս Անջելեսում՝ «Յուվենտուսի», իսկ Նյու Յորքում՝ «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ:

Իսպանիայի առաջնության ավարտվող մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է հաղթող, իսկ «Բարսելոնան» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Վերջին՝ 38-րդ տուրում «Արքայական ակումբը» կընդունի «Բետիսին», իսկ «Բարսան»՝ «Վիլյառեալին»: Այս խաղերը մրցաշարային դիրքի տեսանկյունից իսպանական ամենահեղինակավոր ակումբների համար ոչինչ չեն որոշում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա