Logo

Ինչպես Էլանգան Ռեշֆորդին զրկեց հաղթական գնդակ խփելու հնարավորությունից (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:04 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» չկարողացավ հաղթել «Լեսթերին» (1:1):

Հանդիպման 95-րդ րոպեին «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ստանալով գնդակը, անցավ մրցակցի մի քանի ֆուտբոլիստի և երբ պատրաստվում էր հարված կատարել, ընկավ խոտածածկին:

Շատերը մտածեցին, որ անգլիացուն գցեցին մրցակցի ֆուտբոլիստները, սակայն դրվագի մեղավորը նրա երիտասարդ խաղընկեր Էնթոնի Էլանգան էր: 19-ամյա ֆուտբոլիստը նույնպես ցանկացել էր եզրափակել գրոհը, սակայն գնդակի փոխարեն հարվածել էր Ռեշֆորդի ոտքին:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա