Logo

Էլեկտրական մեքենաների կտրուկ թանկացում է կանխատեսվում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:21 / 25.05.2022Լրահոս
Էլեկտրական մեքենաներ

Չորս տարուց մարտկոցներով մեքենաների գները կբարձրանան գրեթե մեկ քառորդով։

Բենզինի գների աճը հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու են շատ գնորդներ նախընտրում էլեկտրական մեքենաները: Մարտկոցներով մոդելների ձեռքբերմամբ սեփականատերերը նախատեսում են փոխհատուցել վառելիքի ծախսերի աճը։ Սակայն էլեկտրական մեքենաների գները նույնպես չեն մնում տեղում։ Մասերի ինքնարժեքի թանկացման և մատակարարման խնդիրների պատճառով էլեկտրամոբիլներ արտադրողները ստիպված են բարձրացնել իրենց արտադրանքի արժեքը։ Փորձագետները կանխատեսում են, որ հումքի բացակայությունը կհանգեցնի բոլոր էլեկտրամոբիլների գների զգալի թանկացմանը 2026 թվականին։

тяговый аккумулятор для электрического автомобиля

Բաղադրիչների մեծ մասի թանկացման պատճառով Ford-ը և General Motors-ը 2022-ին վերահաշվարկել են իրենց ծախսերը: Երկու ընկերություններն էլ գրեթե կրկնապատկել են այն գումարը (մինչև 4 և 5 միլիարդ դոլար), որը ներդրել էին հումքային ապրանք գնելու համար: Սեմ Ջաֆը՝ E Source հետազոտական ընկերության փոխնախագահը, կարծում է, որ հիմնական բաղադրիչների պակասի պատճառով 2026 թվականին մարտկոցների հետ կապված ծախսերը կմեծանան 22 տոկոսով:

General Motors, Ford և Fiat Chrysler

Էլեկտրաֆիկացման ձգտումը կհանգեցնի լիթիումի աղետալի պակասի։ Վերջին տարիներին, երբ զարգանում է էլեկտրական տրանսպորտը, մարտկոցների բաղադրիչների գները նվազել են՝ հասնելով 128 դոլարի մեկ կիլովատ/ժամի համար։ Այդուամենայնիվ, մինչև 2026 թվականը փորձագետները կանխատեսում են տարրերի արժեքի աճ մինչև 138 դոլար: Իրադարձությունների նման զարգացումն անուղղակիորեն հաստատում են Volvo-ի և Stellantis-ի գործադիր տնօրենները, որոնք ասել են, որ առաջիկա տարիներին աշխարհն ակնկալում է մարտկոցների մատակարարման պակաս։

էլեկտրական մեքենա

Լիթիումի համաշխարհային արտադրությունը դեռ համահունչ չէ նյութի պահանջարկի կտրուկ աճին, իսկ ներդրողները նպատակահարմար չեն համարում ներդրումներ կատարել նոր նախագծերում: Այդ առումով խնդրի միակ լուծումը կլինի էլեկտրամոբիլների թանկացումը։ Օրինակ՝ Tesla Model 3-ի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 23 տոկոսով՝ 38 190 դոլարից հասնելով 46 990 դոլարի: Իր էլեկտրական բեռնատարների գները բարձրացրել է նաև Rivian ընկերությունը: Անցած տարվա ընթացքում R1T-ի գինն աճել է 17 տոկոսով՝ մինչև 78 975 դոլար, իսկ R1S-ինը՝ 20 տոկոսով՝ մինչև 84 000 դոլար:

Tesla Model 3

Tesla Model 3

Միևնույն ժամանակ, ոչ բոլոր մեքենաների բրենդներն են կարծում, որ կտրուկ անցումն էլեկտրական մեքենաներին իր հետ բերում է միայն առավելություններ։ Օրինակ, Renault Group-ի ղեկավար Լուկա դե Մեոն ասել է, որ մարտկոցներին վաղաժամ անցումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա