Logo

Elle ամսագիրը հրաժարվում է գովազդել մորթյա արտադրանք

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.12.2021Լրահոս
61a98d12aed91214031560 - Elle ամսագիրը հրաժարվում է գովազդել մորթյա արտադրանք

Աշխարհի խոշորագույն նորաձևության ամսագրերից մեկը՝ Elle-ն, հայտարարել է, որ կհրաժարվի իր խմբագրական եւ գովազդային նյութերում մորթի գովազդելուց, հաղորդում է AFP-ն։

Elle-ի ավագ փոխնախագահ և միջազգային տնօրեն Վալերիա Բեսոլո Լոպիզն Անգլիայում նորաձևության կոնֆերանսի ժամանակ ասել է, որ «մորթին այլևս անընդունելի է»: «Կենդանիների մորթու առկայությունը ամսագրի էջերում և մեր կայքերում այլևս չի համապատասխանում մեր արժեքներին կամ մեր ընթերցողներին», – եզրափակել է նա:

«Մորթին հնացած է և նորաձևությունից դուրս, հատկապես Gen Z սերնդի համար, որը նորաձևության և շքեղության արդյունաբերության ոսկե թիրախն է»,ասում է Elle-ի միջազգային տնօրենը:

Ամսագրի 45 մասնաճյուղերից 13-ն արդեն հրաժարվել են մորթու մասին նյութեր հրապարակելուց։ Եվս 20 հրատարակություն կմիանա 2022 թվականի հունվարի 1-ին, մնացածը՝ 2023 թվականին։

Վերջին տարիներին հագուստի տասնյակ խոշոր արտադրողներ հայտարարել են, որ չեն օգտագործելու մորթի: Նրանց շարքում են Balenciaga-ն, Gucci-ն, Alexander McQueen-ը և Saint Laurent-ը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա