Logo

«Արսենալի» կիսապաշտպանը նոր պայմանագիր է կնքել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:30 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին կշարունակի ելույթ ունենալ լոնդոնյան ակումբում: 29-ամյա եգիպտացին թվիթերյան էջում գրառում է արել «զինագործների» հետ գործակցությունը շարունակելու վերաբերյալ:

«Գրեթե 7 տարի «Արսենալում» եմ, և դա բավական չէ: Մինչև հիմա սովորում եմ, զարգանում եմ և մտադիր եմ ավելին անել ակումբի համար, որին սիրում եմ: Երջանիկ եմ պայմանագիրս երկրարաձգելու համար: Ես մնում եմ տանը»,- գրել է ֆուտբոլիստը:

Համաձայնագրի մանրամասները չեն նշվում, սակայն հայտնի է, որ այն նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում «Արսենալի» կազմում Էլնենին անցկացրել է 14 հանդիպում ու դարձել 2 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա