Երաժիշտ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը թողարկել է ակնոցների հավաքածու՝ համագործակցելով Sam’s Club օպտիկայի ցանցի հետ՝ Walmart-ի գլխավորությամբ: Հաղորդում է WWD-ն։
Յուրաքանչյուր զույգ ոգեշնչված է նկարչի ստեղծագործության կարևոր փուլերից մեկով: Օրինակ՝ Rocketman-ի ակնոցներն անվանվել են համանուն հիթի պատվին, A-List-ն արտացոլում է նրա կարիերայի գագաթնակետը, իսկ Prodigy մոդելը նվիրված է երիտասարդ դաշնակահարի՝ հայտնի երաժշտի վերածվելուն։
«Հավաքածուն ունի յուրահատուկ բան բոլորի համար: Կարևոր չէ, թե ով ես դու, դու միշտ կարող ես լինել այն ինչ կաս: Խոսքը ոչ միայն ակնոցի մասին է, այլ մարդկանց պատկերացումների փոփոխության մասին է»,- ասել է Էլթոն Ջոնը:
Հավաքածուն կվաճառքի Sam’s Club խանութներում այս շաբաթվա վերջին։ Հասույթի մի մասը կտրամադրվի Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին: