Logo

Էլվիս Փրեսլին ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 23.05.2019ՄՇԱԿՈՒՅԹ
tmp KmXOpO 7dbb0d56aa4849ac main - Էլվիս Փրեսլին ասում է...
  • Բանակը սովորեցնում է տղաներին մտածել տղամարդկանց պես: 

 

  • Երբ դեռ երեխա էի, միշտ ինձ տեսնում էի կոմիքս գրքերի ու ֆիլմերի հերոսների դերում: Ես մեծացա հավատալով այդ երազանքին: 

 

  • Հենց սկզբից ամեն ինչ նույնն է եղել, միակ տարբերությունն այն է, որ ամբոխները հիմա ավելի մեծ են: 

 

  • Ավելի քիչ կռիվներ, ավելի շատ կայծ, փակիր բերանդ ու բացիր սիրտդ: 

 

  • Վերցրո՛ւ ձեռքս, կյանքս էլ խլի՛ր, բայց միևնույն է՝ չեմ կարող չսիրահարվել քեզ: 

 

  • Ճշմարտությունն արևի նման է, կարող ես ուղղակի պաշտպանվել նրանից, բայց այն չի անհետանա: 

 

  • Չենք կարող մեր երազանքները կառուցել կասկածող մտքերի վրա: 

 

  • Ամբոխի մեջ եմ, բայց այնքան միայնակ եմ: 

 

  • Պետք է հետևես երազանքիդ, որտեղ էլ որ այն տանի քեզ: 

 

  • Տխուր է, որ կարող ես սիրել մեկին ու դեռ սխալ մարդ լինել նրա համար:

 

  • Արա այնպիսի բան, որն արժանի լինի հիշվելու: 

 

  • Ունեցածդ չէ, որ ստիպում է մարդկանց փորձել հետևել քո օրինակին, այլ այն, ինչ կաս: 

 

  • Մարդիկ կարծում են՝ խենթ ես, երբ խոսում ես այնպիսի բաներից, որոնք նրանք չեն հասկանում: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա