Logo

Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 01.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
al hik - Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ խաղում էլ «Ալաշկերտն» անհաջողության մատնվեց՝ սեփական հարկի տակ 2-4 հաշվով պարտվելով ֆիննական ՀԻԿ-ին:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 10-րդ խաղն անցկացնելով, 5-րդ պարտությունը կրեց: Ալաշկերտցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 10 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 16 գնդակ: Վերջին 4 հանդիպումներում «Ալաշկերտը» չի հաղթել՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, խփելով ընդամենը 3 գոլ, բաց թողնելով 9 գնդակ:

Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 18 խաղ են անցկացրել: Մեր ֆուտբոլիստները 4 հաղթանակ են տոնել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, 9 անգամ պարտվել են: Հայկական ակումբները խփել են 19 գոլ, մրցակիցներին 32 անգամ է հաջողվել գրավել դարպասը:

Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 277 հանդիպումներում հայկական ակումբները 58 հաղթանակ են տոնել, 47 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 172 պարտություն, խփել են 216 գոլ, բաց են թողել 521 գնդակ:

al hik 1 960x640 - Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

  1. «Ալաշկերտը» հայկական 4-րդ ակումբն է, որ մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին: Այդ մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում հայկական թիմերն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, նույնքան խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 6 պարտություն, խփել են 12 գոլ, բաց են թողել 23 գնդակ:
  2. Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտը» 33-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 15-րդ պարտությունը: Մյուս հանդիպումներից 10-ում ալաշկերտցիները հաղթել են, 8-ում գրանցվել է ոչ-ոքի: «Ալաշկերտը» 32 գոլի հեղինակ է դարձել, բաց է թողել 51 գնդակ:
  3. «Ալաշկերտը» հայկական 4-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցեց ֆիննական ՀԻԿ-ի հետ: Մեր թիմերից առաջինը «Փյունիկին» է բախտ վիճակվել մրցավեճի բռնվելու ՀԻԿ-ի հետ: 1996թ. հուլիսի 17-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած ՈՒԵՖԱ-ի գավաթի նախնական փուլի առաջին խաղում «Փյունիկը» 3-1 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել: Սակայն պատասխան խաղում հիմնական ժամանակում գրանցվել էր նույնպիսի հաշիվ դաշտի տերերի օգտին, իսկ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2-1 հաշվով, ՀԻԿ-ը մտել էր հաջորդ փուլ:

1998/99թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՀԻԿ-ի հետ մրցախաղում անհաջողության է մատնվել «Երևանը» (0-2, 0-3): Հաջորդ մրցաշրջանում էլ «Շիրակին» չի հաջողվել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում հաղթահարել ՀԻԿ-ի արգելքը (0-2, 1-0):

al hik 2 960x640 - Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

  1. Ֆիննական 4 ակումբների հետ անցկացրած 13 հանդիպումներում հայկական թիմերը 5 հաղթանակ են տոնել, 1 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 7 պարտություն, խփել են 17 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 25 գնդակ: Մեր թիմերից միայն «Փյունիկին» է հաջողվել մեկ անգամ հաղթահարել ֆիննական արգելապատնեշը՝ 2002/03թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում երկու հանդիպումներում էլ առավելության հասնելով «Տամպերեի» նկատմամբ (4-0, 2-0):
  2. «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում Միլան Միլանովիչի նորամուտն անհաջող ստացվեց: Նա եվրագավաթներում հայկական թիմ գլխավորած 48-րդ մարզիչն է: Նրանցից միայն 10-ին է հաջողվել նորամուտը եվրագավաթներում հաղթանակով նշել: Մարզիչներիւց առաջինը դա հաջողվել է Խորեն Հովհաննիսյանին, որի գլխավորությամբ «Փյունիկը» 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում հաղթել էր հենց ֆիննական ՀԻԿ-ին՝ 3-1:

milanovich 1 960x640 - Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

  1. Ժոզե Էմբալոն Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ խաղում էլ գոլի հեղինակ դարձավ: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում նա 4-րդ գոլը խփեց, ինչը լավագույն արդյունքն է հայկական ակումբների ֆուտբոլիստների մեջ այս մրցաշրջանում: Էմբալոն կրկնեց եվրագավաթների մեկ խաղարկության ընթացքում խփած գոլերի քանակով (4) «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանի (2005թ.) և «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Անտոն Կոբյալկոյի (2019թ.) արդյունավետության ռեկորդը:

Իսկ ահա «Ալաշկերտում» Էմբալոյի ցուցանիշը ռեկորդային է: Մինչ այդ առավել արդյունավետ էր գործել Ուրոշ Նենադովիչը, որը 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում 3 գոլ էր խփել: Եվրագավաթներում «Ալաշկերտում» խփած գոլերի քանակով Ժոզե Էմբալոն Նենադովիչի հետ թիմի լավագույն ռմբարկուն է: Էմբալոն ընդամենը մեկ գնդակով է զիջում եվրագավաթներում հայկական թիմերի լավագույն ռմբարկուներ Արարատ Հարությունյանին ու Մաիլսոն Լիմային, որոնք 5-ական գոլի հեղինակ են դարձել:

embalo 1 960x621 - Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

  1. Ալեքսանդր Գլիշիչը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 3-րդ գոլը խփեց և ընդգրկվեց եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների ամենաարդյունավետ 20 ֆուտբոլիստների շարքում:
  2. Դավիթ Յուրչենկոն դարձավ եվրագավաթներում հանդես եկած ամենատարեց այլազգի դարպասապահը: ՀԻԿ-ի հետ խաղի օրը նա 35 տարեկան 187 օրական էր: Յուրչենկոն գերազանցեց «Երևանի» նախկին դարպասապահ, ֆրանսիացի Պասկալ Ռուսոյի ցուցանիշը, որը թիմի դարպասը պաշտպանել էր 35 տարեկան 148 օրականում:

«Ալաշկերտում» Յուրչենկոն եվրագավաթներում ելույթ ունեցած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստն է: Իսկ ընդհանուր ֆուտբոլիստների մեջ նա առայժմ զիջում է միայն Գևորգ Կասպարովին, որն «Ալաշկերտում» եվրագավաթներում իր վերջին խաղն անցկացրել է 35 տարեկան 360 օրականում:

yurchenko 1 960x640 - Էմբալոն կրկնեց արդյունավետության ռեկորդը, Յուրչենկոն՝ եվրագավաթներում ամենատարեց այլազգի դարպասապահ

10. Տարոն Ոսկանյանն «Ալաշկերտի» կազմում եվրագավաթներում հոբելյանական՝ 20-րդ խաղն անցկացրեց: Իսկ ընդհանուր առմամբ եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների կազմում Ոսկանյանը 34 խաղի է մասնակցել: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն 39 խաղ անցկացրած Արտակ Գրիգորյանին:

«Ալաշկերտ» 2-4 ՀԻԿ. VNews-ի ֆոտոշարքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա