Logo

Էմբեր Հերդը գիրք կգրի Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:21 / 22.06.2022Կինո
Էմբեր Հերդ- Ջոնի Դեփ

Դերասանուհի Էմբեր Հերդը պատրաստվում է գիրք գրել դերասան Ջոնի Դեփի հետ վիճահարույց ամուսնության մասին, հայտնում է OK! Magazine-ը:

Ասում են, որ Հերդը մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է կնքել գրքի հրատարակության համար: Դերասանուհին իր որոշումը բացատրում է նրանով, որ ինքն «այն վիճակում չէ, որ հրաժարվի գումարից»։

Ըստ աղբյուրի՝ Հերդը կարծում է, որ մոտ ապագայում մեծ դերեր չի ստանա Հոլիվուդում՝ կապված Դեփի դեմ դատավարության պարտության հետ։ «Էմբերը խոստովանում է, որ իր կարիերան Հոլիվուդում ավարտվել է: Նա արդեն խոսում է գրքի մասին և շատ հուզված է։ Նա հիմա կորցնելու ոչինչ չունի, ամեն ինչ կարող է ասել»,- հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ Ջոնի Դեփի ընկերը պատմել էր, թե ինչ է պատրաստվում անել դերասանը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը շահելուց հետո։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտվեց հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատավարությունը։ Ջոնի Դեփը կարողացավ դատարանին ապացուցել, որ իր նախկին կինը զրպարտել է իրեն՝ մեղադրելով սեռական և ընտանեկան բռնության համար։ Արդյունքում դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրեց դերասանին վճարել 15 միլիոն դոլար։  Այս որոշմանը հաջորդեց տեղեկությունը, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, չի կարող վճարել գումարը և պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Վերջերս դերասանուհին իր առաջին հարցազրույցն է տվել իր նախկին ամուսնու դեմ դատական գործը պարտվելուց հետո։ Նա NBC հեռուստաալիքի լրագրող Սավաննա Գաթրիի հետ զրույցում ասել է, որ դեռ զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա