Logo

Էմբեր Հերդը կրկին պետք է ներկայանա դատարան. այս անգամ Ջոնի Դեփը կապ չունի

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 01.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Amber Heard

Թվում է, թե դատավարությունները չեն ցանկանում հեռանալ Էմբեր Հերդի կյանքից։ Վերջերս ավարտվեց զրպարտության վերաբերյալ հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատական գործը: Էմբեր Հերդը պարտվեց դատը, իսկ հիմա նոր դատավարություն. բայց այս անգամ նրա նախկին ամուսին Ջոնի Դեփը դրա հետ կապ չունի։

The Daily Mail-ը գրել է, որ նախկին ամուսինների միջև դատավարությունից հետո նոր մանրամասներ են ի հայտ եկել 2015 թվականին դերասանուհու՝ Ավստրալիա ճամփորդության վերաբերյալ, երբ նա իր երկու ընտանի կենդանիներին մաքսանենգ ճանապարհով երկրից երկիր էր տեղափոխել։

Անգամ այն ​​ժամանակ Էմբերին մեղադրում էին Ավստրալիա անօրինական ճանապարհով կենդանիներ տեղափոխելու համար, սակայն գործը փակվել էր, քանի որ դերասանուհին իրեն մեղավոր էր ճանաչել ճամփորդական փաստաթղթեր կեղծելու համար։ Միևնույն ժամանակ, ըստ լրագրողների, նա ստել է իշխանություններին, թե ինչ հանգամանքներում է կարողացել շներին երկիր բերել։ Սա հաստատել է Ավստրալիայի գյուղատնտեսության, ջրային պաշարների և շրջակա միջավայրի վարչությունը։

Նրանք հետաքննում են տիկին Հերդի կողմից 2015 թվականին իր շներին Ավստրալիա մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու դատավարության ժամանակ սուտ վկայություն տալու մեղադրանքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա