Logo

Էմերի. «Արսենալի» ֆուտբոլիստները չէին ցանկանում, որ Օզիլը թիմի ավագը դառնար»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.05.2020ՍՊՈՐՏ
mesut ozil unai emery 231019 - Էմերի. «Արսենալի» ֆուտբոլիստները չէին ցանկանում, որ Օզիլը թիմի ավագը դառնար»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին:

«Ես իմ ամբողջ ուժերով փորձել եմ օգնել Օզիլին: Իմ ամբողջ կարիերայի ընթացքում սիրել եմ տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնց ունեցել եմ իմ տրամադրության տակ, և նրանք ինձ հետ իրենց լավագույն խաղն են ցուցադրել, կամ մոտ են եղել դրան: Միշտ փորձել եմ Օզիլին դարձնել թիմի կարևոր մասնիկը, բայց նրա մոտեցումն ու նվիրվածությունը չէին բավականացնում դրա համար:

Օզիլը կարող էր թիմի ավագը դառնալ, բայց հանդերձարանը չէր ցանկանում դա: Նա թիմին նվիրված ֆուտբոլիստ չէր, ու նրա՝ ավագ չլինելը չեմ որոշել ես, որոշել են ֆուտբոլիստները», – Էմերիի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա