Logo

Էմերի. «Էնֆիլդում» «ավտոբուս» չի լինելու

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:10 / 26.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լիվերպուլ» - «Վիլյառեալ» հանդիպումից առաջ իսպանական թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է իր ակնկալիքներից:

«Նրանք յուրահատուկ ձեռագիր ունեն «Էնֆիլդում»: Կարծում եմ՝ սա իմ տեսած լավագույն «Լիվերպուլն» է, ինչը լրացուցիչ խթան է՝ մեր լավագույն խաղը ցուցադրելու և հաղթանակի ձգտելու համար: «Լիվերպուլում» նույնպես գիտեն, որ եթե այս փուլում ենք, ուրեմն պատրաստվում ենք լուրջ մրցակցություն ապահովել:

Սովորական պայմաններում նրանք գերազանցում են մեզ, սակայն սա ՉԼ-ի կիսաեզրափակիչն է, և մենք էլ մեր հաղթաթղթերն ունենք:

«Մանչեսթեր Յունայթեդն» ու հատկապես «Էվերթոնն» «ավտոբուս» էին կանգնեցրել «Էնֆիլդում» վերջին խաղերի ժամանակ: Չենք պատրաստվում խաղալ այդ մարտավարությամբ. «Էնֆիլդում» «ավտոբուս» չի լինելու»,- իսպանացի մարզչի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին՝ ժամը 23:00-ին: Խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա