«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի թվիթերյան գրառմանը: Պիկեն «Ռեալ» – «Վալենսիա» խաղի ժամանակ արձագանքել էր հյուրերի գրառմանը:
«Մադրիդում կողոպուտն ինչ-որ չափով կրկնվում է»,- գրել էր «Վալենսիայի» թվիթերյան էջը:
«Շատ բարձր մի՛ խոսեք, այլապես կպատժվեք»,- արձագանքել էր Պիկեն:
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին էլ անդրադարձել է Պիկեի գրառմանը. «Բարսելոնայի» դեմ խաղում մենք արժանի էինք 11-մետրանոցի Պիկեի ձեռքով խաղի համար, իսկ նա երեկ գրառում է կատարել՝ դժգոհելով «Ռեալ» – «Վալենսիա» խաղի մրցավարությունից: Պետք է ազնիվ լինել ու չխաբել մարդկանց»:
Պիկեի թվիթերյան արձագանքը երկար սպասել չի տվել. «Սա մարդ է, որը 3 տարի անց դեռ բողոքում է 6-1-ի մրցավարությունից: Մոռացի՛ր դա»:
Նշենք, որ խոսքը «Բարսելոնա» – ՊՍԺ դիմակայության մասին է, որտեղ կատալոնական ակումբը պատասխան խաղում հաղթեց 6-1 հաշվով: Պիկեն գրառմանը կցել է նաև մի հոդված, որում Ունայ Էմերին ասում է, որ ՊՍԺ-ի պարտության վրա ազդեցություն են ունեցել մրցավարները: Էմերին այդ ժամանակ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչն էր:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաHabla una persona que 3 años más tarde seguía quejandose del árbitro en el 6-1. Supéralo ya, Unai. https://t.co/Byzv6buO3L
— Gerard Piqué (@3gerardpique) January 9, 2022
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո