Logo

Էմերին՝ «Բավարիայի» արգելքը հաղթահարելու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:45 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում  (1:0,1:1) «Բավարիայի» արգելքը հաղթահարելը:

«Ցանկալիին հասնելու համար պետք է հաղթել ֆավորիտներին: «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (1/8 եզրափակիչում) մեզ վստահություն բերեց: Կիսաեզրափակիչում կփորձենք պայմաններ ստեղծել, որ շանսեր ունենանք։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է, ինչպես «Բենֆիկան»: Մեզ հետաքրքիր դիմակայություն է սպասվում:

Ես շատ գոհ եմ. մենք հասնում ենք կարևոր նպատակների։ Մեծ հանդիպում էր, բայց արդեն առաջին խաղը ցույց տվեց, թե ինչպես ենք այսօր պայքարելու։

Պարզապես հիանալի խաղացինք պաշտպանությունում»,- Էմերիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նագելսմանը՝ «Բավարիայի»՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա