Logo

Էմերին՝ «Լիվերպուլից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:35 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Ունայ Էմերի

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամփոփել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին հանդիպումը (0:2)։

«Կիսաեզրափակիչում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դեմ, որոնք հաճախ լավ մարզավիճակում են լինում, ինչպես «Լիվերպուլը»: Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, բայց մրցակիցը թույլ չտվեց։ Պաշտպանվեցինք այնքան, որքան կարողացանք: Նպատակը երկրորդ խաղից առաջ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը պահպանելն էր։

Մեր մարզադաշտում ամեն ինչ այլ է լինելու։ Մենք կփորձենք ավելի շատ խնդիրներ ստեղծել նրանց համար։ Սա «Լիվերպուլն» է՝ ուժեղ թիմ, ֆավորիտ։ Բայց մենք գիտենք, որ կարող ենք մրցել նրանց հետ: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ մենք հնարավորություն կունենանք»,- Էմերիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Թիմերի միջև դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին և կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կլոպը՝ «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա