Սկսվել են Emily in Paris սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները:
Դարեն Սթարի նոր՝ «Emily in Paris» շոուն թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ անց մեծ աղմուկ է բարձրացրել: Սա, իհարկե զարմանալի չէ. «Sex and the city» ստեղծողի նախնական շարքը չէր կարող չքննարկվեր:
Իրերի դասավորվածությունն այստեղ փոքրի ինչ այլ է. եթե «Sex and the city» ֆիլմի վերջին եթերաշրջանում Քերին սարսափահար փախչում է Փարիզից դեպի իր սիրելի Նյու Յորք, ապա այս անգամ Դարեն Սթարը թույլ է տալիս իր հերոսուհուն լիարժեք վայելել Փարիզի շունչը:
«Հոգով ու մարմնով» ամերիկացուհի Էմիլին գործուղվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ ֆրանսիացի իր կոլեգաներին կորպորատիվ «ճիշտ» պատվիրանները սովորեցնելու նպատակով: Մնացած ամեն ինչը նոր միջավայրում օտարերկրացիների մասին դասական սիթքոմներից է: Էսթետիկ պատկերների ու գեղեցիկ հանդերձանքների համար, այնուամենայնիվ, արժե դիտել սերիալը:
Սերիալի ոճաբանը նույն ինքը՝ «Sex and the city» ֆիլմի Պատրիսիա Ֆիլդն է: Իզուր չէ, որ Էմիլիի ոճը երբեմն այդքան հստակ հիշեցնում է Քերի Բրեդշոյի բարդ, ծանրաբեռնված, բայց էֆֆեկտիվ ոճը:
Հերոսուհու կերպարներում Նյու Յորքի բազմաշերտ հանդերձանքը խառնվում է փարիզյան նախշերով. բոլոր տեսակի բերետներիվ մինչև Alice + Olivia ապրանքանիշի Էյֆելյան աշտարակով տոպերը:
Քերիից Էմիլիից ժառանգել է ոչ միայն հագնվելու սերը, այլև կոշիկների տպավորիչ հավաքածուն: Միակ տարբերությունն այն է, որ Մանոլո Բլանիկի փոխարեն հերոսուհին մեծամասամբ նախընտրում է Քրիստիան Լուբուտին, նաև Վիվիեն Ուեսթվուդ, Էլի Սաաբ, Մեյսն Մարգիելա:
Բացարձակ անճաշակություն
Ի՞նչ են մտածում ֆրանսիացիները «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի ոճի մասին
French Grazia-ի գլխավոր խմբագիր Մաթիլդա Քարթոնը նշում է, որ Էմիլիի կերպարը գործնական տեսանկյունից չի համապատասխանում իրականությանը: «Նորաձևության աշխարհի համար կերպարները չափազանց պայծառ, ցուցադրական, ծաղրանկարային են և ոչ այնքան ունիվերսալ, որ հնարավոր լինի կրել ամբողջ օրվա ընթացքում», – ասում է Քարթոնը:
Pictoresq ստեղծագործական գործակալության համահիմնադիր Ստեֆանի Դելպոնը, կուլ գնալով քաղաքավարությանը, հարցին մոտեցել է ավելի օբյեկտիվ տեսանկյունից. «Կարճ ասած, Էմիլիի ոճը ինձ հարազատ չէ»: Ինձ դուր չի գալիս իրերի համադրությունն ու ընտրությունը՝ վարդագույն շալ, վարդագույն և մանուշակագույն գլխարկներ, գանգուր մազեր, տպագրությունների համադրություններ, բազմաշերտ հագուստ: Փրանսիացիներից շատերը միանշանակ կկրեին Chanel պայուսակները, բայց որպես կերպարի առանցքային տար, այլ ոչ թե այնպես, ինչպես Էմիլին է համադրում. ամեն ինչ միանգամից:
«Ֆրանսիական ոճը մարմնի ու հագուստի միջև տարածության առկայությունն ու մերկ գոտիների ստեղծումն է, որտեղ գեղեցկությունն ու բնավորությունը կարող են բնականորեն արտահայտվել», – ասում է Դելպոնը:
Իսկ ի՞նչ է մտածում սերիալի ոճաբան Պատրիսիա Ֆիլդը
«Երբ ես նայում եմ Լիլի Քոլինզին, տեսնում եմ երիտասարդ Օդրի Հեփբերնին: Լինելով Օդրիի մեծ երկրպագու՝ ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել նրան»
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կրկնել Էմիլիի շքեղ ոճը, Պատրիսիա Ֆիլդը խորհուրդ է տալիս հետևյալը. «Գտեք ձեր պահարանում տարբեր իրեր և և կրեք այնպես, ինչպես նախկինում երբևէ չեք կրել: Դուք կզարմանաք: Կարևոր է, որ բացեք ձեր միտքը դեպի նորը և փակեք հին սովորույթների և «թրենդային» իրերի համար: Իմաստը եզակի լինելն է՝ չմոռանալով, թե ով ես իրականում»: