Logo

«Emily in Paris» սերիալին մեղադրանք է առաջադրվել, այս անգամ Ուկրաինայի իշխանությունների կողմից

Հեղինակ
tigran5
00:00 / 27.12.2021ՍՊՈՐՏ
Emily in Paris

Դեկտեմբերի 22-ին Netflix-ում կայացել է «Emily in Paris» սերիալի երկրորդ սեզոնի պրեմիերան: Առաջին եթերաշրջանում ֆրանսիացիների կերպարների հանդեպ բացասական արձագանքից հետո սերիալի ստեղծողները խոստացան հեռու մնալ կարծրատիպերից, սակայն, փաստորեն չստացվեց: Այժմ հեռուստադիտողները դժգոհել են այն բանից, թե ինչպես է սերիալում ներկայացվել Կիևի հերոսուհին:

Նոր սեզոնում Էմիլին հանդիպում է ուկրաինացի Պետրային: Հերոսուհին, որը Կիևից է, խանութներից իրեր է գողանում, իրեն «անշնորհք» բաներ է թույլ տալիս և բողոքում է հնարավոր «արտաքսումից»: Աղջիկը նաև հաղորդագրություններ է ուղարկում գլխավոր հերոսուհուն, որոնք նա չի կարողանում հասկանալ:

Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն անընդունելի և նույնիսկ վիրավորական է անվանել սերիալում ուկրաինուհու կերպարը: «Արդյոք արտասահմանում գտնվող ուկրաինացիներն այդպիսի՞ն են. գողանո՞ւմ են, ուզո՞ւմ է ամեն ինչ ստանալ անվճար, վախենո՞ւմ է արտաքսումից: Այդպես չպետք է լինի»,- գրել է նա իր Telegram ալիքում՝ խոստանալով բողոք ներկայացնել Netflix-ին:

Նրանք, ովքեր արդեն դիտել են երկրորդ սեթերաշրջանը, քննադատում են այն և Twitter-ում բազմաթիվ գրառումներ թողնում:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա