Logo

Էմմա Ռոբերթսը տեղափոխվում է տուն, որտեղ սպանություն է տեղի ունեցել.․․ հրապարակվել է «Abandoned»-ի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:15 / 27.05.2022Ռեժիսորներ
Էմմա Ռոբերթս

Համացանցում է հայտնվել «Abandoned» առեղծվածային թրիլլերի թրեյլերը, որտեղ գլխավոր դերակատարներն են Էմմա Ռոբերթսը, Ջոն Գալահեր կրտսերը և Մայքլ Շենոնը: Այն հրապարակվել է YouTube-ի Vertical Entertainment US ալիքում։

Ֆիլմն էկրան կբարձրանա հունիսի 17-ին և կպատմի փոքրիկ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է ամայի տուն, որտեղ ժամանակին ողբերգություն է տեղի ունեցել: Նախկին սեփականատերերը մահացել են՝ երկուսը սպանվել են, մեկն ինքնասպան է եղել։

Զույգին չի շփոթեցնում տան մութ անցյալը, բայց շուտով պարզվում է, որ սարսափելի իրադարձությունները տան միակ գաղտնիքը չեն։ Զույգը հայտնաբերում է կողպված սենյակ ու հանդիպում է առաջին հայացքից ընկերասեր հարևանի հետ, որը ժամանակին ապրում էր այդ տանը:

Միստիկ դեպքերին զուգահեռ՝ ընտանիքը ստիպված է առերեսվել նաև սեփական դևերին։ 

Ֆիլմի հեղինակներն են Էրիկ Պատերսոնը և Ջեսիկա Սքոթը, ռեժիսորը Սպենսեր Սքուայրն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա