Logo

Անգլիայում ֆուտբոլիստը թեքել է դարպասաձողը, օգնության է հասել տրակտորը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:02 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Քոնոր Հել

Անգլիայի 4-րդ դիվիզիոնի 23-րդ տուրի «Պորտ Վեյլ» - «Սոլֆորդ Սիթի» հանդիպման ժամանակ արտասովոր դեպք է գրանցվել:

Դրվագներից մեկի ժամանակ «Պորտ Վեյլի» պաշտպան Քոնոր Հելը փրկել է իր թիմին վերահաս գոլից, որի արդյունքում թեքվել է ուղղահայաց դարպասաձողերից մեկը: Մրցավարը ցանկացել է դադարեցնել հանդիպումը, սակայն օգնության է հասել տրակտորը:

Տեխնիկայի օգնությամբ ուղղել են թեքված դարպասաձողը, իսկ խաղը շարունակվել է: Այս խաղում հաղթել է «Սոլֆորդ Սիթին»՝ 1:0:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա