Logo

Անգլիայի հայտացուցակն Ազգերի լիգայի առաջիկա խաղերին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:01 / 25.05.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների անվանացանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու Ազգերի լիգայի առաջիկա խաղերին։

Դարպասապահներ. Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիկ Պոուպ («Բարնլի»), Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»):

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Կոնոր Կոուդի («Վուլվզ»), Մարկ Գեհի («Քրիստալ Փելաս»), Ռիս Ջեյմս(«Չելսի»), Ջեյմս Ջասթին («Լեսթեր»), Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»), Ֆիկայո Տոմորի («Միլան»), Կիրան Տրիպյե («Նյուքասլ»), Կայ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»), Բեն Ուայթ(«Արսենալ»).

Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ (Դորտմունդի «Բորուսիա» ), Կոնոր Գալահեր («Քրիստալ Փելաս»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կալվին Ֆիլիպս («Լիդս»), Դեկլան Ռայս («Վեսթ Հեմ»), Ջեյմս Ուորդ-Պրոուզ («Սաութհեմփթոն»).

Հարձակվողներ. Տեմի Աբրահամ («Ռոմա»), Ջերոդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ, Ռահիմ Ստեռլինգ (3-ն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Բուկայո Սակա («Արսենալ»).

Հունիսին Ազգերի լիգայի շրջանակում անգլիացիները 4 հանդիպում կանցկացնեն.

  • Հունգարիա - Անգլիա՝ (հունիսի 4, 20:00)
  • Գերմանիա - Անգլիա (հունիսի 7, 22:45) 
  • Անգլիա - Իտալիա (հունիսի 11, 22:45)
  • Անգլիա - Հունգարիա (հունիսի 14, 22:45)
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա