Մայիսի վերջին Bvlgari-ն թողարկեց երեքրոպեանոց ֆիլմ, որի ռեժիսորը Պաոլո Սորենտինոն է, իսկ գխավոր դերերում նկարահանվել են դերասանուհիներ Զենդեյան և Էնն Հեթուեյը։ Գովազդային արշավը կոչվում է «Անսպասելի հրաշքներ»։ Տեսահոլովակը նկարահանվել է Հռոմում։
Ֆիլմում Էնն Հեթուեյը ներկայանում է Serpenti հավաքածուի, ինչպես նաև Divas' Dream-ի նուրբ զարդերով և ժամացույցով: Հռոմեական Bvlgari ոսկերչական տան հավաքածուի շնորհանդեսը տեղի կունենա Փարիզում, ուր արդեն ժամանել է Էնն Հեթուեյը։ Դերասանուհին ընտրել է Valentino-ի մանանեխի գույնի զգեստ։
Մնում է սպասել Զենդեյային:
Օրերս պապարացիները «բռնացրել» էին դերասանուհուն «Մայրական բնազդ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Էնն Հեթուեյը կոկտեյլային զգեստով է եղել և փարթամ սանրվածքով։