Logo

Էնրիկեն ասել է՝ ինչպես է մոտիվացրել «Բարսելոնայի» խաղացողներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:07 / 27.02.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը ներկայումս գլխավորում է Իսպանիայի հավաքականը, պատմել է, թե ինչպես է մոտիվացրել իր ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ:

«Եզրափակիչից առաջ նրանց ասացի, որ պատկերացնեն, թե «Յուվենտուսի» ֆուտբոլիստ են, պատկերացնեն՝ ինչ դժվար է Մեսիին, Սուարեսին և Նեյմարին պահելը, Բուսկետսի, Չավիի ու Ինիեստայի դեմ խաղալը, որքան բարդ է Դանի Ալվեսի անցումներին դիմագրավելն ու Մասկերանոյի և Պիկեի կառուցած պաշտպանությունն անցնելը:
Դրանից հետո ֆուտբոլիստներս թոթափեցին լարվածությունն ու վստահություն զգացին... Եվ արդեն 4-րդ րոպեին մենք առաջ անցանք հաշվի մեջ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում «կապտանռնագույնները» թուրինյան ակումբին հաղթել էին 3:1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա