Logo

Էնրիկեն խոսել է Մորատայի չիրացրած 11-մետրանոցի մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1233837365 - Էնրիկեն խոսել է Մորատայի չիրացրած 11-մետրանոցի մասին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

06 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Իսպանիա

1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 60`

1 - 1 Ալվարո Մորատա - 80`

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի մասին, որը չիրացրեց 11-մետրանոց հարվածը Իտալիայի դեմ ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչի հետխաղյա հարվածաշարում։

«Մորատայի մկանները ցավում էին, բայց նա անկախ ամեն ինչից ուզում էր հարվածել։ Դա մարդկային առումով շատ բանի մասին է խոսում։ Նա շատ կարևոր խաղացող էր մեզ համար այս մրցաշարում»,-Էնրիկեի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Իսպանիայի հավաքականի կազմում բացի Ալվարո Մորատայից վրիպեց նաև Դանի Օլմոն։

Իտալիան եզրափակիչում հանդիպելու է Անգլիա – Դանիա զույգի հաղթողին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա