Logo

Էնրիկեն տեղյակ չի եղել, որ Իսպանիայի հավաքականը խաղը քանակական առավելությամբ է անցկացրել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.11.2020ՍՊՈՐՏ
Luis Enrique Switzerland is one of the most complete teams - Էնրիկեն տեղյակ չի եղել, որ Իսպանիայի հավաքականը խաղը քանակական առավելությամբ է անցկացրել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:36

-

-

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տեղյակ չի եղել, որ իր թիմը Շվեյցարիայի ընտրանու հետ հանդիպման վերջնամասն անցկացրել է քանակական առավելությամբ:

Իսպանացիներն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով են ավարտել Բազելում կայացած այդ մրցավեճը:

79-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է շվեյցարացի պաշտպան Նիկո Էլվեդին:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Էնրիկեն, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, որ իր թիմը խաղացել է քանակական առավելությամբ, շրջվել է աշխատակիցներից մեկի կողմն ու հարցրել․ «Ի՞նչ հեռացում»:

Ինչ վերաբերում է պաշտպան Սերխիո Ռամոսի՝ 2 անգամ 11-մետրանոց նշակետից վրիպելու փաստին, իսպանացի մասնագետն ասել է․ «Ռամոսի անհաջողություններն ինձ չեն անհանգստացնում: Նա 25 անընդմեջ 11-մետրանոց է հաջողությամբ իրացրել: Ֆուտբոլում այսպիսի բաներ պատահում են: Եթե մրցակցի դարպասին 3-րդ կամ 4-րդ 11-մետրանոցը նշանակվեր, գնդակին կրկին Ռամոսն էր մոտենալու»:

Շվեյցարացիներն A լիգայի 4-րդ խմբում վաստակել են 3 միավոր և զբաղեցնում են վերջին՝ 4-րդ հորիզոնականը: Իսպանիայի հավաքականն 8 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Այս մրցակիցների՝ առաջին շրջանում կայացած խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել:

Սերխիո Ռամոսը հավաքականների մակարդակով ամենաշատ հանդիպում անցկացրած եվրոպացին է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա