Logo

ԱՊԼ-ի երկու ակումբ հետաքրքրված է Դիբալայով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:05 / 08.04.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ խոսքն «Արսենալի» ու «Նյուքասլի» մասին է, որոնք ֆուտբոլիստին արդեն տեղյակ են պահել հետաքրքրվածության մասին։ Այնուամենայնիվ, առաջարկ դեռ չի եղել։

Հաղորդվում է, որ Դիբալան ցանկանում է լքել Ա Սերիան, սակայն եթե չկարողանա համապատասխան ակումբ գտնել՝ «Ինտերը» պատրաստ է նրան թիմ հրավիրել։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնության 22 խաղում դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա