Logo

Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.01.2018Գրադարան
26856199 2092474487642453 824748754 n - Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունվարի 20-ին, ժամը 16:00 տեղի կունենա սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
​Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:

«Թեև Անտուան դը ՍենտԷքզյուպերին Հայաստանում հայտնի է «Փոքրիկ իշխան» վիպակով, բայց բազում արժեքավոր գործեր ունի, որոնցից արդեն իսկ հայերեն թարգմանությամբ ընթերցողին ենք ներկայացրել «Մարդկանց երկիր» վեպը: Այս անգամ մենք հայ ըներցողի դատին ենք հանձնում «Գիշերային թռիչք» վիպակը, որը գեղարվեստական առումով չի զիջում հեղինակի մյուս ստեղածագործություններին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին:

«Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին): Հաջորդիվ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս կտեսնեն Էքյզուպերիի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին» և «Միջնաբերդը» ստեղծագործությունները:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա