Logo

Երբ Աստված նորից միավորի մեզ… Քանյե Ուեսթը մարտական է տրամադրված

Հեղինակ
tigran5
00:00 / 29.11.2021ՍՊՈՐՏ
kim - Երբ Աստված նորից միավորի մեզ... Քանյե Ուեսթը մարտական է տրամադրված

Մինչ Քիմ Քարդաշյանը զվարճանում է Փիթ Դևիդսոնի հետ, ռեփեր Քանյե Ուեսթը դեռ չի կարողանում հաշտվել իրենց բաժանման հետ։ Վերջերս նա ելույթ ունեցավ Գոհաբանության օրվա ամենամյա միջոցառմանը և իր մտահոգությունները հայտնեց բաժանված ընտանիքի վերաբերյալ:
«Եթե ​​թշնամին կարողանա ինձ բաժանել Քիմից, միլիոնավոր այլ ընտանիքներ կարող են մեզ նման զգալ իրենց։ Բայց երբ Աստված նորից միավորի մեզ, միլիոնավոր ընտանիքներ կհասկանան, որ նրանք նույնպես կարող են վերամիավորվել և հաղթահարել սատանային, ով մշտապես ​​տրավմաներ է պատճառել մարդկանց դժբախտության մեջ պահելու համար», – ասաց Քանյե Ուեսթը:

Համացանցում բանավեճ է գնում այն ​​մասին, թե ո՞ւմ է Քանյեն նկատի ունեցել «թշնամի» բառը ասելով. Փիթ Դևիդսոնի՞ն։ Կհաջողվի՞ նրան քանդել Քիմի ու Փիթի իդիլիան, դեռ պարզ չէ, բայց, ըստ ամենայնի, Քանյեն չի պատրաստվում նահանջել։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա