Logo

«Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 09.10.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
244992974 10165920177015247 4650233742229263627 n - «Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Հայաստանի հավաքականը հերթական անգամ հույժ կարևոր միավոր կորցրեց այն խաղում, որտեղ պետք էր խաղադաշտից հեռանալ հաղթանակած։ Ինչպես և Լիխտենշտեյնի հետ խաղում, Ռեյկյավիկում Խոակին Կապառոսի տղաները պարտավոր էին իրենց մրցակցին հաղթել առնվազն 2 գնդակի առավելությամբ, սակայն երկրորդ խաղում անընդմեջ գրանցում ենք 1-1 հաշիվը։ Պատճառների մասին կմտածի ու հետևություններ կանի «միստերը», իսկ մենք կտանք խաղի գնահատականները, որոնք հերթական անգամ կլինեն միջին։

Դավիդ Յուրչենկո – 6,5

244615352 10165918944360247 636993646226011850 n - «Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Հայաստանի ընտրանու դեռևս հիմնական դարպասապահը նորից ոչ այնքան վստահ ֆուտբոլ ցույց տվեց, թեպետ նախորդ խաղերի ֆոնին «Ալաշկերտի» ներկայացուցիչը մի փոքր բարելավել է իր խաղը։ Առաջին խաղակեսում մրցակիցը հարված կատարեց մեր դարպասին, ինչից հետո Յուրչենկոն, այո, որսաց գնդակը, սակայն սխալ դիրք զբաղեցրեց, ինչի պատճառով կարող էինք գոլ ընդունել սեփական դարպասը։ Դրանից առաջ էլ նա անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից, բայց մրցակիցը չպատժեց։ Բաց թողած գոլում Յուրչենկոյի մեղքը մինիմալ էր։

Վարազդատ Հարոյան – 6,5

«Կադիսի» պաշտպանը հանդես եկավ իր հնարավորությունների սահմանում։ Քանի որ մրցակիցը հիմնականում մեզ սպառնում էին տուգանայինի սահմաններից դուրս, Հարոյանը գրեթե անելիք չուներ։ Դիրքային պայքարում մեր փոխավագը որոշ դրվագներում զիջում էր մրցակիցներին։ Բաց թողած գոլի դրվագում Հարոյանը դիրքային սխալ թույլ տվեց՝ ազատ թողնելով մրցակցին։

Տարոն Ոսկանյան – 7

«Ալաշկերտի» կենտրոնական պաշտպանը խաղից խաղ ավելացնում է։ Անդրե Չալըշըրի բացակայությամբ Ոսկանյանը Հարոյանի հետ կազմած զույգում գործում էր վստահ։ Մեկը մեկի դեմ պայքարում Տարոնը մրցակիցներին ոչ մի շանս չէր թողնում։ Պաշտպանությունից դուրս գալիս Ոսկանյանը գրագետ փոխանցումներ էր կատարում ու ճիշտ դիրք էր զբաղեցնում նաև երկրորդ հարկում մղվող պայքարում։ Երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, Ոսկանյանը կենտրոնական պաշտպանի դիրքում մնացել էր միայնակ, ինչի պատճառով չկարողացավ խանգարել մրցակցին։

Դավիթ Տերտերյան – 6,5

Հովհաննես Համբարձումյանին փոխարինելու համար Դավիթ Տերտերյանը շահեց Կապառոսի վստահությունը՝ պայքարից դուրս թողնելով Ժոաո Մոնրո Արարատին։ Սովորաբար ստաբիլ ֆուտբոլ ցույց տվող Տերտերյանը դաշտում կատարում էր Համբարձումյանի դերը և համեմատաբար քիչ էր միանում գրոհներին աջ թևից։ Երկրորդ կեսում նրան ավելի հաճախ կարելի էր նկատել մրցակցի կիսադաշտում հատկապես գոլ բաց թողնելուց հետո։ Ընդհանուր առմամբ հարթ հանդիպում էր Տերտերյանի համար, եթե հաշվի առնենք ահռելի պատասխանատվությունը։

Կամո Հովհաննիսյան – 7

Screenshot 2 10 - «Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Եթե այս խաղում հաղթեինք, Կամո Հովհաննիսյանը կստանար ամենաբարձր գնահատականը։ Առաջին կեսում Կամոն դաշտում լավագույններից մեկն էր։ Նրա ածխատասիրությունն ու նպատակասլացությունը արտացոլվեց ցուցատախտակին։ Երկրորդում էլ Հովհաննիսյանը վատ տեսք չուներ ու գրեթե չէր սխալվում, սակայն բաց թողած գոլի դրվագում գնաց անհաշվենկատ սահանկման, ինչի պատճառով կորցրեց դիրքն ու մրցակցին թողեց առանց հսկողության։ Փոխօգնության հասած թիմակիցը ոչնչով օգնել չկարողացավ։

Սոլոմոն Ուդո – 6,5

Մեր ընտրանու հենակետային կիսապաշտպանը գրեթե ոչ մի արտառոց գործողությամբ աչքի չընկավ։ Նրա գործը մրցակցի գրոհները զսպելն ու քանդելն էր, ինչն Ուդոն կատարեց միջին մակարդակի վրա։ Ամբողջ խաղի ընթացքում իսլանդացիները 5 անգամ դիմել են հեռահար հարվածների հենց Ուդոյի դիրքից։ Տանտերերի արդյունավետ գրոհ դրվագում հենց Ուդոն պետք է փակեր Կամո Հովհաննիսյանի դիրքը, սակայն ուշ արձագանքեց թիմակցի անհաջող սահանկմանը, ինչի հետևանքը եղավ բաց թողած գոլը։

Էդուարդ Սպերցյան – 7,5

«Կրասնոդարի» ֆուտբոլիստն այսօր դաշտում կատարում էր երկրորդ հենակետային կիսապաշտպանի դիրքը, սակայն Խոակին Կապառոսը նրան տվել էր մի փոքր ազատություն։ Առաջին կեսում Սպերցյանը միանում էր գրոհներին, անգամ հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ։ Երկրորդ կեսում Սպերցյանը հիմնականում պաշտպանվում էր։ Հոգնածության և դիրքերի հաճախակի կորստի պատճառով Կապառոսը նրան փոխարինեց։

Տիգրան Բարսեղյան – 5,5

244611390 10165918944895247 8142546925997007562 n - «Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Տիգրան Բարսեղյանի լավագույն հանդիպումներից չէր։ Մեր ընտրանու ամենաաշխատասեր խաղացողներից մեկն այս անգամ իր բարձրության վրա չէր, նրա հարվածներն ու փոխանցումները չէին ստացվում։ Դիրքային գրոհների ժամանակ Բարսեղյանը շատ էր կորչում դաշտում։ Իսլանդացիները գրագետ պաշտպանեցին իրենց աջ թևը, որտեղ Տիգրանը ոչինչ անել չկարողացավ։

Հենրիխ Մխիթարյան – 7,5

Հայաստանի ընտրանու ավագը լավ հանդիպում անցկացրեց։ Կապառոսն այս խաղի համար ընտրել էր 4-4-2 դասավորությունը, որտեղ Մխիթարյանը խաղում էր վերջերս իր համար սովորական ձախ եզրում։ Քանիցս Հենրիխը կատարեց գրագետ ու սրող փոխանցումներ թիմակիցներին, որոնք, ցավոք մնացին անավարտ։ Երկրորդ կեսում մեր ավագը դարձավ փոխեց դիրքն ու դարձավ ենթահարձակվող, սակայն դա էլ Կապառոսին արդյունք չբերեց։

Լուկաս Սելարայան – 6,5

244628499 10165918944390247 5058895455136489732 n - «Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Հայաստանի ընտրանու նորեկն իր առաջին խաղն անցկացրեց ու բավական հաճելի տպավորություն թողեց։ Երևում էր, որ Սելարայանը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Մի շարք դրվագներում Սելարայանը կատարում էր գրագետ փոխանցումներ, շահում էր դիրքն անհատական պայքարում։ Հասկանալի էր, որ հենց առաջին խաղում ամեն ինչ չէր ստացվելու, բայց վստահաբար կարելի է ասել, որ նա դեռ երկար օգուտ կտա հավաքականին։

Սարգիս Ադամյան – 5,5

244743977 10165918944035247 4016979752649270927 n - «Երբ համառությունը վտանգավոր է». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստիների գնահատականները Իսլանդիայի հետ խաղում

Խաղ, որը միանշանակ Ադամյանը պետք է մոռանա որքան հնարավոր է շուտ։ «Հոֆենհայմի» հարձակվողն Իսլանդիայի հավաքականի հետ խաղում վատագույններից էր դաշտում, եթե ոչ վատագույնը. նա գրեթե բոլոր դրվագներում չարաշահում էր անհատական խաղը, կարևոր դրվագներում փոխանցումներ չէր կատարում ու ժամանակ էր կորցնում։ Երկու դրվագում էլ Ադամյանը կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն երկու դեպքում էլ սարսափելի վատ հարված կատարեց։ Եթե նա այսպես շարունակի, գուցե կորցնի տեղը մեկնարկային կազմում։

Խորեն Բայրամյան – 5

«Ռոստովի» ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած վերջին մի քանի խաղում փակում էր եզրային պաշտպանի դիրքը։ Կապառոսը նրան համառորեն տեսնում է ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում։ Փոխարինման դուրս գալը պետք է օգներ թիմին ակտիվացնել խաղը եզրում, սակայն չստացվեց։

Ալեքսանդր Կարապետյան, Արտակ Գրիգորյան – առանց միավորի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա