Logo

Երբ նպատակը «Ռեալի» և «Բարսայի» «աչքը վախեցնելն» է. «Վալենսիայի» սահմանած անչափ բարձր հրաժարագինը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.04.2018ՍՊՈՐՏ
img femartinez 20171003 185621 imagenes md otras fuentes fetorresfm k8SF U431825807069HTH 980x554@MundoDeportivo Web - Երբ նպատակը «Ռեալի» և «Բարսայի» «աչքը վախեցնելն» է. «Վալենսիայի» սահմանած անչափ բարձր հրաժարագինը

«Վալենսիան» երկարաձգել է պայմանագրի ժամկետը հարձակվող Ֆերան Տորեսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո: Տորեսը համարվում է «Վալենսիայի» սան:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ «չղջիկները» նման բարձր հրաժարագին են սահմանել, որպեսզի երիտասարդ խաղացողով հետաքրքրված ակումբները՝ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», հրաժարվեն նրան հրավիրելու մտքից:

18-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Լա Լիգայի 7 խաղի, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

«Վալենսիան» այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 5-րդ տեղում ընթացող «Վիլյառեալին» գերազանցելով 15 միավորով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա