Logo

«Երբեք չեմ տեսել 18-ամյա ֆուտբոլիստի, որ այդպիսի տվյալներ ունենա». Կապելոն՝ Պեդրիի մասին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
pedri 1 scaled - «Երբեք չեմ տեսել 18-ամյա ֆուտբոլիստի, որ այդպիսի տվյալներ ունենա». Կապելոն՝ Պեդրիի մասին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

06 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Իսպանիա

1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 60`

1 - 1 Ալվարո Մորատա - 80`

ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչ Իտալիա – Իսպանիա հանդիպումից առաջ հռչակավոր իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն գովեստի խոսքեր է ասել «ֆուրիա ռոխայի» և «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի Գոնսալեսի մասին:

«Երբ առաջին անգամ տեսա Մեսիի խաղը, ասացի, որ նա ֆենոմեն է դառնալու: Նույնն ասացի, երբ տեսա Պեդրիի խաղը: Նա նույնպես ֆենոմեն է, և դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Երբեք չեմ տեսել 18-ամյա ֆուտբոլիստի, որը Պեդրիի տվյալներն ունենա: Նա տպավորիչ վստահություն ունի: Իսպանացին նաև շատ մենապայքարների է մասնակցում և հաղթում, հսկայական տարածություն հաղթահարում, որակյալ հարձակվում և պաշտպանվում: Դա պարզապես անհավանական է 18 տարեկանի համար»,- Դոն Ֆաբիոյի խոսքն է մեջբերում La Vanguardia-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա