Logo

«Երբեք չեք վաստակի այնքան, ինչքան մենք»․ Գենդուզին խաղի ժամանակ ծաղրել է մրցակցի ֆուտբոլիստներին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.06.2020ՍՊՈՐՏ
resize - «Երբեք չեք վաստակի այնքան, ինչքան մենք»․ Գենդուզին խաղի ժամանակ ծաղրել է մրցակցի ֆուտբոլիստներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Բրայթոնի» դեմ կայացած խաղի ժամանակ (1-2) անհարգալից վերաբերմունք է դրսևորել մրցակցի ֆուտբոլիստների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին, 21-ամյա խաղացողն ամբողջ հանդիպման ընթացքում ծաղրել է մրցակցի ֆուտբոլիստներին: Նա, մասնավորապես, ասել է, որ «Բրայթոնի» խաղացողներն «աղբ» են:

Գենդուզին նաև նշել է, որ «Բրայթոնի» ֆուտբոլիստները երբեք չեն ստանա այնքան աշխատավարձ, ինչքան վաստակում են «Արսենալի» խաղացողները: Անձամբ Գենդուզիի շաբաթական աշխատավարձը կազմում է շուրջ 40 հազար ֆունտ:

Նշվում է, որ ֆրանսիացու կողմից առաջին անգամ չէ նկատվում նման պահվածք, և «Արսենալում» մեծ ուշադրությամբ են վերաբերվելու խաղացողի նման քայլերին:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անհանգստացած է Գենդուզիի նման պահվածքի մասին տեղեկությամբ ու այդ առնչությամբ կապ է հաստատել «Արսենալի» ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի խնդիրը: Հայտնի է, որ Դեշամի համար շատ կարևոր է կարգապահությունը: Մասնագետը կշարունակի հետևել երիտասարդ ֆուտբոլիստի վարքագծին:

Գենդուզին դեղին քարտ է ստացել․․․ սարկազմի համար (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա