Logo

«Երբեք մի՛ ասա «երբեք»». Զիդանի պատասխանը լրագրողի հարցին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
08:00 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

49-ամյա ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կա՞ հավանականություն, որ նա երբևէ կգլխավորի ՊՍԺ-ն։

«Երբեք մի՛ ասա «երբեք»։ Որպես գլխավոր մարզիչ՝ ես չեմ կարող 50 ակումբ տեղափոխվել. կա ընդամենը 2 կամ 3 հնարավորություն»,- Զիդանի խոսքն է հաղորդում Get French News-ը։

Զինեդին Զիդանը 2021 թվականի հունիսին «Ռեալը» լքելուց հետո առանց աշխատանքի է։ Իսպանական ակումբի հետ ֆրանսիացի մասնագետը 11 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։

Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահը հայտարարել էր, որ փարիզյան ակումբը բանակցություններ չի վարել Զինեդին Զիդանի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա