Logo

Երեկո՝ «ցավերն ամոքելու» նպատակով և նորամուտ՝ զարմանահրաշ գոլի տեսքով (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.11.2017Հայկական ֆուտբոլ
IMG 0080 - Երեկո՝ «ցավերն ամոքելու» նպատակով և նորամուտ՝ զարմանահրաշ գոլի տեսքով (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք վերաբերում են հիմնականում Հայաստանում կատարված անցուդարձին:

Նոյեմբերի 9-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ընկերական հանդիպում. Հայաստանի Մ-18 0-1 Բելառուսի Մ-18. միակ գոլը հեռահար հարվածով 64-րդ րոպեին խփել է Եվգենի Սակուտան: Կողմերի՝ 2 օր առաջ կայացած նախորդ ընկերական խաղում էլ բելառուսները հաղթել էին 2-1 հաշվով:

Մ-18 հավաքականի, «Գրոյտեր Ֆյուրտի» հարձակվող Գերման Կուրբաշյան. «Վնասվածքս լուրջ չէ, բայց մեկ շաբաթ բաց կթողնեմ: Եթե ավելի շատ մարզվենք միասին, կարող ենք ավելի լավ խաղալ: Ինչ վերաբերում է ակումբիս, ապա «Գրոյտեր Ֆյուրտում» ամեն ինչ լավ է»:

Մ-18 հավաքականի, «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Դիրան Բեբեքյան. «Երազանքս իրականացավ, երբ հրավեր ստացա Հայաստանից: «ՌՍԼ»-ում ինձ ժամանակ առ ժամանակ հրավիրում են մարզվելու առաջին թիմի հետ: Յուրա Մովսիսյանն ինձ խորհուրդներ է տալիս, երբեմն նույնիսկ հայերենով ենք փորձում շփվել իրար հետ»:

Ընկերական հանդիպում, ազգային հավաքականներ. Հայաստան 4-1 Բելառուս. դաշտի տերերից աչքի են ընկել Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանը և Էրիկ Վարդանյանը, իսկ հյուրերից 11-մետրանոց հարվածով հաջողության է հասել Անտոն Սարոկան:

Արթուր Պետրոսյան. «Մեզ համար ամենակարևորը փորձարկումներն էին: Կազմում համարյա 50-50 էր՝ Հայաստանի առաջնության մասնակիցներ և լեգեոներներ: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա երկարաձգելու ենք պայմանագիրը 2 տարով»:

Արաս Օզբիլիս. «Այդքան էլ դժվար չէր գրավել դարպասը, պարզապես ճիշտ պահին հայտնվեցի ճիշտ տեղում։ Կարծում եմ՝ որպես թիմ լավ խաղացինք: Ցույց տվեցինք, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ: Ինչ վերաբերում է ակումբային գործերիս, ապա, հուսով եմ, առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինեն փոփոխություններ»:

Հովհաննես Համբարձումյան. «Հոգեբանական առումով շատ կարևոր հաղթանակ տոնեցինք: Ավագի թևկապը կրելու հետ կապված հիանալի զգացողություննեի ունեի: Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստ էլ ցանկանում է, մտածում է լինել Հայաստանի հավաքականի ավագը»:

Էրիկ Վարդանյան. «Շատ լավ տպավորություններ ունեմ, բայց պետք է անցնել առաջ և մոռանալ այս խաղի մասին: Պետք է խաղամ նաև երիտասարդական հավաքականի կազմում: Ինձ առայժմ համարում եմ երիտասարդականի ֆուտբոլիստ»:

Ռումյան Հովսեփյան. «Շատ ուրախ եմ, որ կարողացա վերադարձի խաղում գոլ խփել: Լավ հանդես եկանք, կարևորը՝ շատ գոլեր խփեցինք, ինչը վստահություն տվեց թիմին: Առաջնայինը շուտ վերականգնվելն է և Կիպրոսի հավաքականի հետ խաղին նախապատրաստվելը»:

Արսեն Բեգլարյան. «Իհարկե, միշտ էլ հաճելի է հաղթել: Պաշտպանության լավ խաղը ոչ միայն այդ գծի խաղացողների արժանիքն է, այլև ամբողջ թիմի: Տեսնենք՝ հոգեբանական առումով ինչպես կարձագանքենք այս հաղթանակին: Պետք է շարունակենք աշխատել, քանի որ խաղն իդեալական չէր: Կփորձենք ուղղել սխալները»:

ՀայաստանԲելառուս հանդիպման լավագույն լուսանկարներին ծանոթացեք այստեղ:

Ուրուգվայի Կլաուսուրա, 9-րդ տուր. «Սուդ Ամերիկա» 2-3 «Պենյարոլ». Դիեգո Ռոսի Մարաշլյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: «Պենյարոլն» առաջնության առաջատարն է:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին նորություններին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա