Logo

Երեկոյի ամենազվարճալի պահը․ ինչ էր պատահել Կիելինիի և Ալբայի դրվագում (տեսանյութ)

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
Giorgio Chiellini Jordi Alba Italy Spain - Երեկոյի ամենազվարճալի պահը․ ինչ էր պատահել Կիելինիի և Ալբայի դրվագում (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի կիսաեզրափակիչ Իտալիա – Իսպանիա խաղի ամենազվարճալի դրվագը տեղի ունեցավ 11-մետրանոց հարվածաշարից առաջ երկու թիմերի ավագներ Ջորջո Կիելինիի և Ժորդի Ալբայի մասնակցությամբ։ Մրցավար Ֆելիքս Բրիխի հետ խաղացողները որոշում էին, թե որ դարպասին ու ինչ հերթականությամբ են հարվածելու։

Մետաղադրամի նետելուց հետո Կիելինին սկսեց ժպիտով ինչ-որ բաներ ասել, հետո նույնիսկ կճմթեց այտը։ Մրցավարները ևս ծիծաղում էին, միակ լուրջ տղան այս պատմության մեջ Ալբան էր։ Corriere TV-ն բացահայտել է, թե ինչ է տեղի ունեցել այդ դրվագում։

Վիճակախաղը հաղթել է Կիելինին, սակայն մետաղադրամի՝ խոտածածկին ընկնելուն պես Ալբան ասել է, որ ինքն է հաղթել։ Այդ ժամանակ Կիելինին ասել է․

«Խաբեբա՛, խաբեբա՛»,-այս ամենը «սկուադրա աձուրայի» ավագն ասել է ժպիտով։

Ֆելիքս Բրիխը Կիելինիի հետ համաձայն է եղել, սակայն որոշել է անճշտության պատճառով նորից վիճակ նետել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա