Logo

3 ակումբ հետաքրքրված է Վիդալի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
09:17 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Միանգամից 3 ակումբ հետաքրքրված է «Ինտերի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ նրա տրանսֆերային իրավունքի ձեռքբերմանը հավակնում են «Ֆլամենգոն», «Բոկա Խունիորսն» ու «Էր Ռայանը»։ Վիդալի համար ավելի նախընտրելի է կարիերան Բրազիլիայում շարունակելու տարբերակը։

Վիդալն «Ինտեր» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2020 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում չիլիացի ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի 28 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։

2007 թվականից Վիդալը հրավիրվում է Չիլիի ազգային հավաքական։ «Ինտերն» Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանում 84 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա