Logo

Երեք հայ մարզիկ մրցելու է Չեխիայի մրցաշարի եզրափակիչում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:15 / 28.04.2022Բռնցքամարտ
հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ

Հայաստանը ներկայացնող երեք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հասնելով Չեխիայում ընթացող IBA-ի «Ա» կարգի միջազգային մրցաշարի եզրափակիչ, կվիճարկի ստուգատեսի գլխավոր մրցանակները։

Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիան տեղեկացնում է, որ եզրափակիչներում ռինգ են դուրս գալու Արմեն Ղուշչյանը (48 կգ քաշային կարգ), Ռուդոլֆ Գարբոյանը (54 կգ) և Ժորժիկ Մարությանը (60 կգ)։

Մրցաշարում պայքարի են դուրս եկել 16 երկրի ներկայացուցիչներ:

Մեր երկիրը 7 բռնցքամարտիկ էր հայտավորել մրցաշարին։ Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչ Գարիկ Բաղդասարյանը և ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա