Logo

«Այնտրախտի» 30 հազար երկրպագու՝ «Կամպ Նոուում». Լապորտայի անդրադարձը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:05 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Կամպ Նոու

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Այնտրախտի» երկրպագուների վերաբեյալ իրավիճակը (2:3) Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, որը տեղի է ունեցել «Կամպ Նոու» ստադիոնում: Կատալոնիայում կայացած խաղին զարմանալիորեն ներկա է գտնվել «Այնտրախտի» 30 հազար երկրպագու, իսկ «Բարսելոնայից»՝ 40 հազար:

«Ամոթ է, անընդունելի է: Նման բան հետագայում չպիտի կրկնվի։ Մենք ունենք անհրաժեշտ տեղեկատվության մի մասը, պետք է ամեն ինչ վերլուծենք ու քայլեր ձեռնարկենք։ Սա վիրավորական է և ամոթալի: Այսուհետ այս հարցին պետք է շատ ավելի խիստ մոտենանք։

Տեսածիցս ամաչեցի։ Ցավում եմ, որ թույլ տվեցինք այդքան երկրպագուների այցելել։ Այսօր ես ամաչեցի. մենք քայլեր կձեռնարկենք, և դա երբեք չի կրկնվի»,- Լապորտայի խոսքն է մեջբերում As-ը:

Ի նշան բողոքի՝ կատալոնական թիմի երկրպագուներն ընդմիջմանը լքել են իրենց տեղերը և վերադարձել 2-րդ խաղակեսի մեկնարկից 10-20 րոպե անց։

Հավելենք՝ «Կամպ Նոու» ստադիոնը տեղավորում է 99354 հանդիսական:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա