Logo

«Երևան Բասկետը»՝ VBET Հայաստանի կանանց առաջնության հաղթող (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
02:15 / 08.04.2022Բասկետբոլ
null

VBET Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի երրորդ խաղում «Երևան Բասկետը» 84-82 հաշվով հաղթեց «Հատիսին» և դարձավ չեմպիոն: «Գյումրին» եզրափակեց լավագույն եռյակը: 

Մինչև այս դիմակայության հաշիվը 1:1 էր, և տիտղոսը նվաճելու էր այն թիմը, որը կգրանցեր 2 հաղթանակ:

Նշենք, որ «Հատիս» - «Երևան Բասկետ» հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր Փեյթոն Թեյլորը («Հատիս»), որը վաստակեց 50 միավոր՝ հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Հայտնի են դարձել նաև առաջնության լավագույնները՝

Լավագույն պաշտպան՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)

Լավագույն խաղարկող՝ Նայրա Ուիլյամս («Արցախ»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Օթմ Ուիլյամս («Երևան Բասկետ»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Էլլի Թեյլոր («Գյումրի»)

Լավագույն կենտրոնական՝ Ռայս Ալիյան («Երևան Բասկետ»)

Լավագույն մարզիչ՝ Սարգիս Ստեփանյան («Երևան Բասկետ»)

Ամենաարժեքավոր խաղացող՝ Փեյթոն Թեյլորին («Հատիս»):

 

«Երևան Բասկետ»-ը` VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/2022 մրցաշրջանի չեմպիոն 🏀🥇🏆

Posted by Basketball Federation of Armenia on Thursday, April 7, 2022

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա