Logo

Մալխաս Ամոյանին բնակարան են նվիրել

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:31 / 21.06.2022Ըմբշամարտ
null

Մայրաքաղաքի ավագանին բնակարան է հատկացրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի 92,3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի Մալխաս Ամոյանին:

Մալխաս Ամոյանը սոցցանցում կատարել է հետևյալ գրառումը. «Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի ավագանուն այսօրվա կայացրած որոշման համար: Մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանին այս նախաձեռնության համար և մեր ավագ ընկեր Գրիշա Թամրազյանին միշտ մեր կողքին լինելու համար»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա