Logo

Երևանի բասկետբոլի ֆեդերացիան վերսկսել է գործունեությունը

15:32 / 03.04.2023Բասկետբոլ
Պաշտոնական
null

Երկարատև դադարից հետո Երևանի բասկետբոլի ֆեդերացիան վերսկսել է գործունեությունը։ Ֆեդերացիան կղեկավարի փորձառու մարզիչ Արեգ Վաթյանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Հաշվի առնելով տարբեր երկրների հաջող փորձը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ քննարկումներում եկանք այն եզրակացության, որ պետք է վերականգնել Երևանի բասկետբոլի ֆեդերացիան։ Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Երևանը հանդիսանում է բասկետբոլի զարգացման գլխավոր համայնքը, այդպիսով որոշում կայացվեց վերականգնել հին ավանդույթները և քաղաքի տարբեր անկյուններում անցկացնել բասկետբոլային միջոցառումներ։ Առաջընթաց ապահովելու համար փորձելու ենք հասկանալ քաղաքի ներուժն ու բացահայտել առկա ռեսուրսը։

Նախատեսվում է կազմակերպել տարբեր տարիքային առաջնություններ, կառուցել բակային խաղահրապարակներ: Մեր նպատակն է նաև ունենալ Երևան քաղաքի տարբեր տարիքային հավաքականներ։ Մի շարք պատանեկան թիմեր հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մրցաշարերի և ուումնամարզական հավաքների: Պարբերաբար ստուգելու ենք կատարված աշխատանքները և շտկելու ենք բացթողումները։ Այս կառույցը գործելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու նրան, որ Երևանում նոր շունչ տրվի այս մարզաձևի զարգացմանը»,- Արեգ Վաթյանի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ֆոտո՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա