Հայաստանի հավաքականը 5-րդ տեղն է գրավել Երևանում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում։
Մեր երկրի հաշվին գրանցվել է 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ։ Առավելագույն քանակության ոսկե պարգև ունի Վրաստանը, իսկ ամենից շատ մրցանակակիր՝ Իտալիան։
Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի հաղորդմամբ՝ Բելգիան իր առաջին մեդալն է նվաճել (1 ոսկե պարգև) 1955 թվականից ի վեր, իսկ Ավստրիան (1 բրոնզե մեդալ) վերջին անգամ այս մարզաձևի Եվրոպայի առաջնության մրցանակակիր էր ունեցել 1975-ին։
Ընդհանուր առմամբ՝ Երևանում պարգևատրվել է 20 երկրի ներկայացուցիչ։ Խաղարկվել է 52 մեդալ, որի համար պայքարել է 39 երկրի 219 բռնցքամարտիկ։ Պատմության մեջ առաջին անգամ եվրոպական ստուգատեսն անցկացվեց 13 քաշային կարգում։
Հ/հ | Երկիր | Ո | Ա | Բ | Ը |
1. | Վրաստան | 3 | 1 | 0 | 4 |
2. | Սերբիա | 2 | 0 | 0 | 2 |
3. | Իսպանիա | 1 | 3 | 1 | 5 |
4. | Անգլիա | 1 | 2 | 2 | 5 |
5. | Հայաստան | 1 | 2 | 1 | 4 |
6. | Իտալիա | 1 | 1 | 5 | 7 |
7. | Իռլանդիա | 1 | 1 | 0 | 2 |
8. | Ֆրանսիա | 1 | 1 | 0 | 2 |
9. | Գերմանիա | 1 | 0 | 1 | 2 |
10. | Բելգիա | 1 | 0 | 0 | 1 |
11. | Բուլղարիա | 0 | 1 | 2 | 3 |
12. | Ուելս | 0 | 1 | 1 | 2 |
13. | Ուկրաինա | 0 | 0 | 4 | 4 |
14. | Լեհաստան | 0 | 0 | 2 | 2 |
15. | Հունգարիա | 0 | 0 | 2 | 2 |
16. | Ավստրիա | 0 | 0 | 1 | 1 |
17. | Մոլդովա | 0 | 0 | 1 | 1 |
18. | Շոտլանդիա | 0 | 0 | 1 | 1 |
19. | Խորվաթիա | 0 | 0 | 1 | 1 |
20. | Ռումինիա | 0 | 0 | 1 | 1 |