Logo

«Ես ապրում եմ իմ ստեղծած մոլորակում, որտեղ ես եմ ու...». Երևանի երգիչն այսօր նշում է տարեդարձը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 25.05.2022Երաժիշտներ
Ֆորշ
  • Երևանը տուն ու շենք չէ,
    Երևանը մենք ենք,
    Երևանն անկեղծ սիրելը,
    չգրված օրենք է:

Ֆորշը ծնվել է 1967թ. մայիսի 25-ին՝ Երևանում:

Իրական անունն է Վահան Գեորգիի Գևորգյան:

Ֆորշն ուսանողական տարիներին ջութակահար է եղել, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: Այնուհետև՝ Կոնսերվատորիայի ջութակի բաժնում:

Սկսել է երգեր հեղինակել 1983թ.-ից, իր առաջին ալբոմը թողարկել է 1994թ.-ին՝ «Բարև, իմ սեր» վերնագրով:

Ընդհանուր առմամբ հեղինակել է ավելի քան 50 երգ և թողարկել 6 երաժշտական ալբոմ՝ «Բարև, իմ սեր»«Գիշեր»«Խենթ աղջիկ»«Այսպես էլ ապրում ենք»«The Best» և «Երևանը մենք ենք»:

1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր:

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ` Ն.Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ.Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: 

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: 

Ամենասիրելի ֆիլմն է Ֆելինիի «Ամարկորդ»-ը, ամենասիրելի նկարիչը` Մոդիլիանին:

1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներ ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում:

2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը:

Որոշ ժամանակ աշխատել է Բուենոս Այրեսում` նախ որպես նկարիչ, հետո` որպես ջութակահար:

2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Ստացել է նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016 թվականին:

Ֆորշ - 2022

Ֆորշը Երևանի մասին շատ է երգել, և առհասարակ, Երևանը հենց Ֆորշի երգերի հետ էլ ասոցացվում է...

«Ձյաձ Լյովը լավա ասում` մի պադեզդ երևանցի ենք մնացել, էդ պադեզդի տեղն էլ չգիտենք: Մի ժամանակ Երևանը կոնկրետ համ ուներ, էսօր էդ համին շատ օտար համեմունքներ են խառնել, ու չգիտեմ` էդ վատա, թե ուղղակի ես էդ համին սովոր չեմ», - հարցազրույցներից մեկում ասել է Ֆորշը:

....

Հենց այսպես էլ ապրում ենք

Մեր սիրած քաղաքում:

«Այս երգը, որ ձայնագրեցինք, շատ երևանցիներ ինձնից նեղացան և ասեցին, թե ինչո՞ ւ իրենց անունն էլ չեմ տվել...»

2017 թվականին՝ զրույցներից մեկում Ֆորշն անկեղծորեն ասել է. «Ես ապրում եմ իմ ստեղծած մոլորակում, որտեղ ես եմ և․․․իմ տղան, այո՛, մենք այնտեղ երկուսով ենք, ես երջանիկ եմ»:

Ֆորշ 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա