Logo

Երևանում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի ծննդյան 93-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:42 / 04.05.2022Շախմատ
շախմատի մրցաշար

Տղամարդկանց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 93-ամյակին նվիրված կայծակնային խաղի մրցաշար է անցկացվելու հունիսի 17-ին նրա անունը կրող Երևանի շախմատի տուն-մարզադպրոցում։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 16։00-ն։ Մասնակցության համար անհրաժեշտ է կատարել 5 հազար դրամի մուտքավճար։ Դրամական փոխանցման տվյալները ներկայացված են ՀՇՖ կայքում։

Մրցաշարում սահմանված է 1 մլն դրամի մրցանակային հիմնադրամ. հաղթողը կարժանանա 200 հազար դրամի, իսկ 2-5-րդ տեղեր գրավողները կպարգևատրվեն համապատասխանաբար 150, 100, 80 և 70 հազարական դրամով։ Լավագույն կին շախմատիստի համար սահմանված է 50 հազար դրամի մրցանակ։ Մինչև 16 տարեկան շախմատիստներից լավագույն արդյունք գրանցողը կպարգևատրվի 30, իսկ երկրորդ ցուցանիշով մասնակիցը՝ 20 հազար դրամով։ Նույն չափի պարգևներ են նախատեսված երկու լավագույն վետերան շախմատիստների (60 տարեկանից մեծ) համար։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա