Logo

Բռնցքամարտի ԵԱ. Երևանյան առաջնության առաջին չեմպիոնը Վրաստանից է

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:52 / 30.05.2022Բռնցքամարտ
null

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել են բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը։

48 կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոն հռչակվեց Վրաստանը ներկայացնող Սախիլ Ալախվերդովը, որը տիտղոսի համար մրցավեճում հաղթեց Բուլղարիայի դրոշի ներքո ելույթ ունեցող Սեբախտին Էրգյունալին։ Ալախվերդովը մեկնարկային մենամարտում առավելության էր հասել Բարեղամ Հարությունյանի նկատմամբ։

Այս քաշային կարգի բրոնզե մեդալակիրներն են լեհ Յակուբ Սլոմինսկին և իտալացի Լեոնարդո Էսպոզիտոն։

Այսօր եզրափակիչներում մենամարտելու են նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը (60 կգ), որոնք մրցելու են համապատասխանաբար իտալացի Միկելե Բալդասիի, ֆրանսիացի Լունե Համրաուի, վրացի Գեորգի Կուշինաշվիլիի և իսպանացի Խոսե Բրոտոնս Կուիլեսի հետ։

Եզրափակիչ մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո Սպորտ»  հեռուստաալիքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա