Logo

Երևանում մեկնարկել է վոլեյբոլի կանանց Պրո-Լիգայի առաջնությունը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:03 / 22.04.2022Վոլեյբոլ
վոլեյբոլի կանանց առաջնություն

Մայրաքաղաքի ԲԿՄԱ մարզադահլիճում մեկնարկել է վոլեյբոլի կանանց Հայաստանի Պրո-Լիգայի 2022 թվականի առաջնությունը։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առաջին հանդիպումներում «Վանը» 3։0 հաշվով պարտության է մատնել «Կոտայքին» (Գեղաշեն), իսկ ԲՊՀ-ն 3։1 արդյունքով առավելության է հասել «Արցախի» նկատմամբ։

Երկրորդ տուրում մրցելու են ԲՊՀ - «Կոտայք» և «Արցախ» - «Վան» զույգերը։ Խաղերն սկսվելու են համապատասխանաբար ժամը 18:00-ին և 19:30-ին։

Առաջնության մեկնարկից առաջ Երևանի ԽՄՕՄՄ-ի ղեկավարությունը ՀՎՖ «Պրո-Լիգա 2022»-ի կազմակերպիչ խմբին տեղեկացրել է, որ թիմը տարբեր պատճառներով չի մասնակցելու առաջնության առաջին փուլին։ Ըստ այդմ՝ ստուգատեսի կազմակերպիչները որոշել են ԽՄՕՄՄ-ի փոխարեն առաջնությանը ներգրավել «Կոտայքին»։

Առաջնության անդրանիկ փուլն ավարտվելու է ապրիլի 23-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա