Logo

Երևանում անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղացանկը և այլ մանրամասները

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 18.02.2019ՍՊՈՐՏ
Capture 136 - Երևանում անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղացանկը և այլ մանրամասները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:28

-

-

Ինչպես հայտնի է փետրվարի 22-ից 26-ը Երևանում կանցկացվի նախադեպը չունեցող բասկետբոլի միջազգային մրցաշար՝ ԵԱՏՄ-ի երկրները ներկայացնող ակումբների միջև, որտեղ Հայաստանը ներկայացնելու «Ուրարտու Վիվառոն»:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը պատմեց սպասվող մրցաշարի մասին և նշեց նրա կարևորությունն ու գլխավոր նպատակը:

«Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ երկրները 5-ն են, բայց մրցաշարին կմասնակցեն 4 թիմեր, քանի որ Ղրղզստանը չունի պրոֆեսիոնալ լիգա և չկա այնպիսի թիմ, որին կարող էինք հրավիրել:

Սա մի նախաձեռնություն է մեր կողմից, որը թույլ է տալիս պրոֆեսիոնալ թիմերին մրցակցել իրար դեմ և ստուգել իրենց ուժերը միջազգային մրցաշարում:

Բոլոր հանդիպումները կայանալու են նախկին «Միկա» մարզահամալիրում, բացառությամբ 1 խաղի»,- հայտարարեց Արա Պողոսյանը։

ԵԱՏՄ գավաթի օրացույցը՝

  • Փետրվարի 23, 19։00
  • Նախկին «Միկա» մարզահամալիր, Երևան
  • «Ուրարտու Վիվառո» – «Բարսի Ատըրաու» (Ղազախստան)

  • Փետրվարի 24, 13։00
  • «Օլիմպավան» մարզահամալիր, Երևան
  • «Արսենալ Տուլա» (Ռուսաստան) – «Ցոր Բորիսֆեն» (Բելառուս)

  • Փետրվարի 25, 13։00
  • Նախկին «Միկա» մարզահամալիր, Երևան
  • «Բարսի Ատըրաու» (Ղազախստան)-«Արսենալ Տուլա» (Ռուսաստան)

  • Փետրվարի 25, 19։00
  • Նախկին «Միկա» մարզահամալիր, Երևան
  • «Ուրարտու Վիվառո» -«Ցոր Բորիսֆեն» (Բելառուս)

  • Փետրվարի 26, 13։00
  • Նախկին «Միկա» մարզահամալիր, Երևան
  • «Ցոր Բորիսֆեն» (Բելառուս)-«Բարսը Ատըրաու» (Ղազախստան)

  • Փետրվարի 26, 19։00
  • Նախկին «Միկա» մարզահամալիր, Երևան
  • «Ուրարտու Վիվառո» -«Արսենալ Տուլա» (Ռուսաստան)

Այսօր կայացած մամուլի ասուլիսը՝

Կարեն Գիլոյանը՝ բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի մասին. «Երբեք օլիմպիական մարզաձևերի նմանատիպ մրցաշար չի անցկացվել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա